34166 դիտում
22:07 25-03-2016
Ավտովթար Արտաշատ քաղաքում. Արարատի մարզպետարանի մոտ բախվել են Nissan Teana-ն ու Нива-ն. վերջինն էլ հարվածել է էլեկտրասյանը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` մարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Արտաշատ քաղաքում` Օգոստոսի 23-ի և Մարքսի փողոցի խաչմերուկում` Արարատի մարզպետարանի դիմաց, բախվել են Արտաշատ քաղաքի Օրբելի փողոցի 58 տան բնակիչ, 25-ամյա Գոռ Հակոբյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 34 QT 763 համարանիշի և Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի 36 շենքի բնակիչ, 42-ամյա Գարիկ Սահակյանի վարած Nissan Teana մակնիշի 01 CO 033 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Нива-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել էլեկտրասյանը:
Վթարի հետևանքով Нива-ի ուղևորներ` Արտաշատ քաղաքի Օրբելի փողոցի բնակիչ, 25-ամյա Էդիկ Երեմյանը և Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի բնակիչ Գարիկ Եդիգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Հարություն Թորոսյանն ու Նազար Մարգարյանը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժին, որտեղից ժամանել է ավագ քննիչ Նորայր Այվազյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+