35767 դիտում
15:11 27-01-2017
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Renault-ն ու Нива-ն, Нива-ն էլ բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ, պատճառը նաև «սվետոֆորի» բացակայությունն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում Մանանդյան-Մանթաշյան փողոցների խաչմերուկում բախվել են Renault Logan մակնիշի 520 ՕZ 61 համարանիշի և Վազ 2121 մակնիի 96 ՕA 666 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Нива-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, իսկ նրա վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Արամ Լորսաբյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունն ո քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Վթարի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն ասում էին, որ նշված խաչմերուկում հաճախակի են լինում վթարներ, քանի որ բացակայում են լուսակիրները /светофор/։ ԽՍՀՄ տարիներին այս խաչմերուկն ունեցել է երթևեկությունը կարգավորող «սվետոֆորներ», սակայն, չգիտես ինչու, ինչ-որ ծալապակասի մտքով անցել է «սֆետոֆորները» հանել տալ։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում ՃՈ համապատասխան վարչության պետը տեղեկացրեց, որ գարունը նշված խաչմերուկում տեղադրվելու են «սվետոֆորներ», սակայն այս օրերին չեն տեղադրում՝ կապված եղանակի անբարենպաստ լինելու հանգամանքով։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16756 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ