ԱՄՆ-ում անօդաչու սարքն առաջին անգամ փոստային առաքում է կատարել
ԱՄՆ-ի Նևադա նահանգում անօդաչու թռչող սարքի միջոցով առաջին անգամ կատարվել է փոստային ծառայություն, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Նևադայի նահանգապետ Բրայան Սանդովալին:
Վերջինիս խոսքով՝ առաքումն իրականացվել է Հոթորն քաղաքում:
Անօդաչուն պատկանում է Flirtey ընկերությանը: Նրա գլխավոր տնօրեն Մեթ Սուինին նշել է, որ սարքն անցել է մոտ կես մղոն տարածություն, որի երթուղին տրվել է GPS համակարգի միջոցով, և ջրով, սննդամթերքով ու դեղորայքով փաթեթը նետել է նշված հատվածում: