Էրդողանի հանրահավաքի ժամանակ անօդաչու թռչող սարքն ընկել է մարդկանց վրա
Անկարայում մի քանի մարդ է տուժել՝ ռազմական հեղաշրջման չստացված փորձի մեկ ամյակին նվիրված հանրահավաքի մասնակիցների վրա անօդաչու թռչող սարքի ընկելու պատճառով: Այդ մասին գրում է Interfaxs-ը:
ԱԹՍ-ն վերևից տեսանկարահանում ու բեմի մոտ տեղադրված էկրանների վրա հեռարձակում էր հանրահավաքի ընթացքը: Դրա ընկելու պատճառն առայժմ հայտնի չէ:
Բժիշկները հանրահավաքից դուրս են հանել մոտ 6 հոգու: Նրանք թեթև վնասվածքներ ու կտրվածքներ են ստացել: «Մեզ մոտ ինչ-որ բան է տեղի ունեցել: Հույս ունեմ՝ ոչ ոք լուրջ չի տուժել»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը ևս ներկա է եղել հանրահավաքին: