211652_close_icon
views-count2763 դիտում article-date 16:42 26-03-2016

Սիրիական բանակին հաջողվել է Պալմիրայի պատմական բարձունքից իջեցնել ԻՊ-ի դրոշը

Սիրիայի պատմական Պալմիրա քաղաքում ընթացող ահեղ մարտերի արդյունքում Սիրիայի կառավարական ուժերին հաջողվել է հասնել Պալմիրայի բարձունքներից մեկը, որտեղ գտնվում է պատմական ամրոցը և պոկել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դրոշը, հաղորդում է Ria Novosti-ն: Սակայն նրանց մինչև հիմա չի հաջողվում ամրոցին բարձրացնել սիրիական դրոշը, քանի որ նշված հատվածը կրակահերթի տակ են պահում ահաբեկիչները՝ կրակելով տանկերից, ակականետներից ու զենիթային համակարգերից: Առայժմ չի հաջողվում մտնել ամրոց: Կառավարական ուժերի ներկայացուցիչները ցուցադրաբար այրել են ամրոցից իջեցված ԻՊ-ի դրոշը: Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտից վերսկսվել են դաժան մարտերը Պալմիրայի գրեթե բոլոր թաղամասերում: «Անապատի բեզեներ» ջոկատի անդամներին հաջողվել է ամրացնել դիրքերը բնակելի բարձրադիր թաղամասերից մեկում: Դաժան մատեր են ընթանում նաև ավիաբազաից ընդամենը 1 կմ հեռավորության վրա, որտեղ ահաբեկիչները մեծ դիմադրություն են ցույց տալիս:

Նմանատիպ նյութեր