211652_close_icon
views-count2591 դիտում article-date 15:21 26-03-2016

Ի՞նչ պատժի արժանացավ «Աչաջուր» ռեստորանահյուրանոցային համալիրի տնօրենը, ով հաճախորդներին գրավելու համար նշված հասցեում մարմնավաճառների է առաջարկել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մարիամ Ամիրջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Երևան քաղաքի Արին Բերդ հասցեում գործող <<Աչաջուր>> ռեստորանահյուրանոցային համալիրի փաստացի տնօրեն` գույքային օգուտ ստանալով նպաստել է երկու և ավելի անձանց պոռնկությամբ զբաղվելուն, ինչպես նաև նշված հաստատությունը օգտագործել է պեռնկությամբ զբաղվելու համար: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, վճռել է Մարիամ Ամիրջանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և դատապարտել ազատազրկման` 3(երեք) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու։ ՀՀ քր. օր-ի 70 հոդվածի կիրառմամբ Մարիամ Ամիրջանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան՝ 2(երկու) տարի ժամկետով։ Մարիամ Ամիրջանյանի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի համապատասխան ստորաբաժանման վրա։

Նմանատիպ նյութեր