Հավակնորդների մրցաշար. Արոնյան-Կարյակին. ուղիղ միացում
Մոսկվայում մեկնարկում է աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի նախավերջին` 13-րդ տուրը
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով խաղում է առաջատարներից մեկի` ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ: Հասկանալի է, որ միայն հաղթանակի դեպքում Արոնյանը կարող է դեռ մրցաշարում հաղթելու տեսական հնարավորություն պահպանել:
[b]Տուրի մյուս պարտիաները.
[/b]
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)
Մրցաշարային իրավիճակը 13-րդ տուրից առաջ. Կարուանա, Կարյակին՝ 7-ական միավոր, Անանդ՝ 6.5,Արոնյան, Սվիդլեր, Գիրի՝ 6-ական, Նակամուրա՝ 5.5, Տոպալով՝ 4: