211652_close_icon
views-count24098 դիտում article-date 10:22 28-03-2016

Այսօր կեսօրից հետո հանրապետության տարածքին կմոտենա հզոր ցիկլոն

Այսօր կեսօրից հետո Միջերկրական ծովի շրջաններից հանրապետության տարածքին է մոտենում բավականին հզոր ցիկլոնային դաշտ: Կեսօրից հետո շրջանների զգալի մասում կսկսվեն տեղումներ, որոնց ինտենսիվությունը դեպի երեկո աստիճանաբար կմեծանա: Հատկապես շատ ուժեղ տեղումներ կլինեն այսօր գիշերը և վաղը առավոտյան ժամերին, առանձին հատվածներում կթափվի ամսական նորմայի չափ անձրև և ձյուն: Ընդ որում, լեռնային մարզերում, մասնավորապես Շիրակում, Կոտայքի և Արագածոտնի լեռնային բնակավայրեորւմ, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռնային շրջաններում տեղումները հիմնականում կլինեն ձյան տեսքով, սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Նախալեռնային և հոտային բնակավայրերում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ: Մարտի 29-ի կեսօրից հետո ցիկլոնը աստիճանաբար կկորցնի իր ուժը, ինչի հետևանքով կթուլանա նաև տեղումների ինտենսիվությունը: Մարտի 30-31-ին հանրապետությունում փոփոխական ամպամածությունը կպահպանվի, հատկապես կեսօրից հետո առանձին շրջաններում կլինեն նաև կարճատև անձրևներ: Քանի որ գիշերը հանրապետություն են ներխուժելու արկտիկական ցուրտ օդային զանգվածներ, ապա վաղը ցերեկը ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, Երևանում ցերեկը ջերմաստիճանը կլինի +10…+12 աստիճանի սահմաններում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻն Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նմանատիպ նյութեր