37127 դիտում
12:37 23-01-2016
Հանրապետության տարածքին մոտենում է հզոր ցիկլոն
Միջերկրական ծովի շրջաններից հանրապետության տարածքին մոտենում է հզոր ցիկլոն: Ցիկլոնի ազդեցությունը մեր երկրում կզգացվի այսօր, երեկոյան ժամերից: Շրջանների զգալի մասում կսկսվեն տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով, հովտային գոտիներում՝ թաց ձյան տեսքով:
Հունվարի 24-ին մենք կգտնվենք այդ ցիկլոնի տաք հատվածում, ինչի արդյունքում ջերմաստիճանը առանձնապես չի նվազի: Հունվարի 24-ին երեկոյան ժամերից հանրապետություն կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային զանգվածներ և արդեն երկրի ողջ տարածքում կտեղա առատ ձյուն, որը կշարունակվի մինչև հունվարի 26-ի կեսօր, որից հետո տեղումները աստիճանաբար կդադարեն:
Առավել ինտենսիվ ձյան տեղումներ կլինեն Գյումրի-Ամասիա, Սևան-Մարտունի, Ապարանի, Հրազդան-Ֆանտան, Որոտանի լեռնանցք-Սարավան, Ջերմուկ հատվածներում և հարակից բնակավայրերում: Ձյունը կուղեկցվի բքով, ցածր հորիզոնական տեսանելիությամբ, ճանապարհներին կլինի մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը հունվարի 25-27-ին կնվազի 12-15 աստիճանով, ամենացուրտը կլինի հունվարի 27-ի գիշերը երբ մայրաքաղաքում կանխատեսվում է մինչև -16 աստիճան ցուրտ: Օդերևութաբանները կոչ են անում վարորդներին նշված շրջաններ մեկնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Նմանատիպ նյութեր
25848 դիտում
10:15 28-12-2015
Հանրապետության տարածքին մոտենում է հզոր ցիկլոն
24266 դիտում
10:22 28-03-2016
Այսօր կեսօրից հետո հանրապետության տարածքին կմոտենա հզոր ցիկլոն
27181 դիտում
13:25 06-11-2015
Հանրապետության տարածքին է մոտենում հերթական ցիկլոնը
Այս բաժնից
856 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի
949 դիտում
15:29 14-01-2025
Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
2314 դիտում
14:57 14-01-2025
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա