211652_close_icon
views-count1869 դիտում article-date 17:53 28-03-2016

Հորդանանը ցանկանում է ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրել ԵՏՄ-ի հետ

Հորդանանն արտահայտել է իր մտադրությունը՝ դիմել Եվրասիական տնտեսական հանձնաժողով, որպեսզի բանակցություններ սկսվեն Եվրասիական տնտեսական միության և Հորդանանի միջև՝ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու համար։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Հորդանանի այս ցանկությունը նշված է ռուս-հորդանանական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության զարգացման միջկառավարական հանձնաժողովի երրորդ նստաշրջանի արձանագրություններում։ [url=http://www.newsecuador.ec/index] «Հայ-Էկվադորական Բարեկամություն»[/url] հասարակական կազմակերպության կայքի փոխանցմամբ` փաստաթղթում նշվում է, որ, ի պատասխան հորդանանական կողմի, այդ դիմումի, ռուսական կողմը խոստացել է, որ կստեղծվի համապատասխան հանձնաժողով, որը կուսումնասիրի նման համաձայնագիր կնքելու նպատակահարմարությունը։

Նմանատիպ նյութեր