211652_close_icon
views-count1619 դիտում article-date 10:51 29-03-2016

«4+4+4» ձևաչափով քննարկումները փակ են լինելու. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մարտի 30-ից Ազգային ժողովում կմեկնարկեն «4+4+4» ձևաչափով քննարկումները: Քննարկմանը մասնակցելու են չորսական ներկայացուցիչներ իշխանությունից, ընդդիմությունից և քաղաքացիական հասարակությունից: Այն փակ է լինելու լրագրողների համար: Իշխանությունից կմասնակցեն ՍԴ ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը, Ընտրական օրենսգրքի նախագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանը և Հովհաննես Սահակյանը: Ընդդիմությունից ներկայացուցիչներ կլինեն ՀԱԿ, ՕԵԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցություններից: Իշխանության ճակատից կլինի նաև դաշնակցական ներկայացուցիչ: Քաղաքացիական հասարակությունից կլինեն «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը և իրավապաշտպան Արտակ Զենյալյանը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր