1227 դիտում
17:51 29-03-2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ուսանողների հետ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 29-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի եւ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մի խումբ ուսանողների հետ:
Հանդիպման առանցքում հիմնականում եղել են ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծն ու ընտրական գործընթացները, քննարկվել են սահմանադրական բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր:
ԱԺ փոխնախագահն ուսանողներին ներկայացրել է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի հիմնական շեշտադրումները եւ նախատեսվող փոփոխությունները, կարեւորել ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության մեծացումը եւ ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության ուժեղացումը, ինչին էլ, ըստ նրա, հիմնականում միտված է մշակվող օրենսգիրքը: ԱԺ փոխնախագահն այս համատեքստում անդրադարձել է կուսակցությունների գործունեությանը, անհրաժեշտ համարել մշակել ընտրական այնպիսի համակարգ, որը կարող է բարձրացնել կուսակցությունների դերը:
Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ այդ նպատակին է ուղղված անցումը համամասնական ընտրակարգին: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ օրենսգրքի նախագծի լրամշակման նպատակով իրականացվում են հանդիպում-քննարկումներ տարբեր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, հաշվի են առնվում բոլոր կառուցողական առաջարկները:
Ջերմ եւ անմիջական զրույցի ընթացքում ուսանողները բազմաթիվ հարցեր են ուղղել ԱԺ փոխնախագահին, որոնք մեծամասամբ վերաբերել են իշխանություն-ընդդիմություն համագործակցությանը, ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի դրույթներին, վստահված անձանց, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ներկայացվածությանն ապագա խորհրդարանում եւ այլն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
812 դիտում
16:02 26-11-2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
1202 դիտում
19:47 02-03-2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ուսանողների հետ
957 դիտում
16:58 16-02-2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ուսանողների հետ
Այս բաժնից
742 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են
718 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
832 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ