211652_close_icon
views-count1682 դիտում article-date 19:35 29-03-2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կայացել է Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի 14-րդ նիստը: Խորհուրդը քննարկել և հավանության է արժանացրել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության կանոնադրության, ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության և ստուգաթերթերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների փաթեթը: Նիստում քննարկվել է «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Մասնավորապես, օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է հստակեցնել և ամրագրել տեսչական մարմնի կարգավիճակը, նպատակը, լիազորությունները, ինչպես նաև այլ դրույթներ: Հարցի առնչությամբ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Վարչապետը, ամփոփելով կարծիքները, հանձնարարել է ներկայացված դիտողություններով լրամշակել առաջարկվող փոփոխությունները և ներկայացնել կառավարության հաստատմանը:

Նմանատիպ նյութեր