1141 դիտում
20:37 29-03-2016
ՊԵԿ նախագահի հետ Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության հանդիպմանը քննարկվել են Հայաստանի հարկային համակարգի խնդիրները
ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը մարտի 29-ին ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը: Կարևորելով Հայաստանի հարկային համակարգի
շարունակական բարելավման գործընթացում ԱՄՀ աջակցությունը` ՊԵԿ նախագահն անդրադարձել է ոլորտի օրակարգային խնդիրներին` ներկայացնելով դրանց լուծմանն ուղղված կոմիտեի քաղաքականությունը, որի արդյունքները հնարավոր կլինի
արձանագրել առաջիկայում. «Չհարկվող շրջանառության դեմ պայքարում իրական քայլեր ենք նախաձեռնելու` խթանելով
հարկային դաշտում հավասարության սկզբունքների պահպանումը և առանձնացնելով իրական ՓՄՁ-ներին խոշոր բիզնեսից:
Վերջինը լինելու է դիտակետում` միաժամանակ օրինապահ տնտեսվարողներին հնարավորություն ընձեռելով գործունեություն իրականացնել առավել հարմարավետ բիզնես միջավայրում»: Խոսելով մտահոգիչ գործոններից, որոնք կարող են բացասաբար ազդել 2016թ.-ի հարկային եկամուտների ցուցանիշների վրա` դիտարկվել են ներմուծումների ծավալի կրճատումը, հանքարդյունաբերության ոլորտում միջազգային գների անկումը, առևտրատնտեսական գործընկեր երկրներում ընթացող զարգացումները և օրենսդրության փոփոխությամբ հարկային արտոնությունների շնորհումը:
Վերջինները, միտված լինելով տնտեսական ակտիվության աճի ապահովմանը, սկզբնական շրջանում հանգեցնում են պետական եկամուտների էական նվազման: Այդուհանդերձ, Հովհաննես Հովսեփյանի հավաստիացմամբ, ՊԵԿ-ը ձգտելու է հարկեր-ՀՆԱ հարաբերակցության առումով Հայաստանում ևս միջազգային առաջավոր փորձին համարժեք ցուցանիշներ գրանցել:
Ողջունելով ՊԵԿ նորանշանակ նախագահի որդեգրած քաղաքականությունը` Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեին ոլորտային զարգացման ծրագրերի աջակցման հարցում սերտորեն համագործակցելու պատրաստակամություն է հայտնել` հուսալով, որ ինչպես հարկային նոր օրենսգրքի, այնպես էլ համակարգի կայունությանն ու զարգացմանը նպաստող այլ ծրագրերի վերաբերյալ ԱՄՀ թիմի դիտարկումներն արժեքավոր ու կիրառելի կլինեն, իսկ կառույցների միջև համագործակցությունը` կառուցողական:
[b]ՀՀ ԿԱ ՊԵԿ[/b]
Նմանատիպ նյութեր
1705 դիտում
17:46 15-02-2019
Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության հետ քննարկվել է Կառավարության ծրագիրը
Այս բաժնից
706 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»