1708 դիտում
17:46 15-02-2019
Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության հետ քննարկվել է Կառավարության ծրագիրը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՀոսեինՍամիի գլխավորածԱրժույթիմիջազգայինհիմնադրամի(ԱՄՀ)հայաստանյանառաքելությանը։ Հանդիպման նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի քննարկումն էր։
ԱՄՀ պատվիրակության անդամները հետաքրքվել են կոռուպցիայի դեմ պայքարի, սոցիալական պաշտպանության և գործարար միջավայրի բարելավման մարտահրավերներում ՀՀ կառավարության տեսլականով և այդ ոլորտներում նախարարությունների գործառութային բաժանման հարցով:
Միաժամանակ,Արժույթի միջազգային հիմնադրամըհայտնել է իր պատրաստակամությունը աջակցելու ՀՀկառավարությանը ծրագրում ընդգրկվածտնտեսական աճի ներառականության ապահովման գործում։
Տիգրան Խաչատրյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է իրենց հետաքրքրող հարցերի շրջանակը, մասնավորապես՝ հստակեցրել նախարարության կոնկրետ անելիքները վերը նշված ոլորտներում, անդրադառձել նաև գործարար միջավայրի բարելավմանը միտված առաջիկա քայլերին:
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը՝ ըստ ՀՀ կառավարության կողմից մշակվելիքառաջնահերթությունների ցանկի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
772 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
805 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»