37135 դիտում
23:32 29-03-2016
Որոշ վարորդներ այն աստիճանի են «հաբռգել», որ քաղաքի կենտրոնում որտեղ և ինչ դիրքով ուզում` կայանում են իրենց երկաթյա փոխադրամիջոցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանում կան վարորդներ, ովքեր երեկոյան ժամերին իրենց զգալով քաղաքի տեր ու տիրական` իրենց տրանսպորտային միջոցները որտեղ ուզում` կայանում են, չմտածելով, որ չարամտորեն խախտում են երթևեկության կանոնները` հետիոտների համար ստեղծելով անհարմար վիճակ:
Քաղաքի կենտրոնում` Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում, Toyota մակնիշի 88 AR 880 համարանիշի ավտոմեքենայի վարորդը իր երկաթյա նժույգը այնպիսի անհարմար տեղ էր կանգնեցրել, որ հետիոտները հայտնվելով անհարմար վիճակում` ամենավերջին «քաղցր խոսքերով» էին հիշում նրան:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Միրաքյան փողոցի բնակիչ, 24-ամյա Խաչեկ Պողոսյանի անվամբ:
Եթե քաղաքակիրթ երկրում վարորդը նման ձևի ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարեր, ապա հաստատ խաչ կքաշեր վարորդական իրավունքի վրա ու երկար տարիներ ավելի շատ հանդես կգար որպես հետիոտն:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+