30096 դիտում
09:23 30-03-2016
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Ոստիկանության զորքերի 27-ամյա խմբի հրամանատարը Mercedes-ով 70 մետր գլխիվայր շրջվելով հայտնվել է դաշտում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 27-ամյա Դավիթ Գևորգյանը իր վարած Mercedes Benz E200 մակնիշի 29 ԼՕ 033 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխավան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում՝ Մասիսի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային երթևեկության մի քանի նշանների ու բետոնե սյուներին և գլխիվայր մոտ 70 մետր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին առաջինը օգնության հասած քաղաքացիները օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Մասիսի հիվանդանոցի հերթապահ բժիշկների օգնությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժանանել են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներն ու Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ վարչության պետ Մուրադ Մարգարյանի, ջոկատի հրամանատար Թովմաս Հովհաննիսյանի գլխավորությամբ՝ 1 մարտական հաշվարկով:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Արթուր Ստեփանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակով տեղափոխվեց ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Դ. Գևորգյանը ծառայում է Ոստիկանության զորքերի N զորամասում՝ որպես խմբի հրամանատար:
Վթարի վայրում ՃՈ աշխատակիցներն ու քննչական խումբը հայտնաբերել են մեկ այլ ավտոմեքենայի արգելակման հետքեր, ինչի համար էլ կա վարկած, որ հնարավոր է՝ մեկ այլ ավտոմեքենա վթարային իրավիճակ է ստեղծել Դ. Գևորգյանի ավտոմեքենայի համար և տեղի է ունեցել բախում: Դրա իսկությունը պարզելու համար քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ավտոտեխնիկական:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+