211652_close_icon
views-count1917 դիտում article-date 09:49 30-03-2016

Ես «աչյոտ տալու» բան ոչ մեկին չունեմ. ՀՅԴ-ական մարզպետ. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Չնայած Շիրակի մարզի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը նշանակման առաջին իսկ օրը հայտարարել է, որ կադրային ջարդ չի անելու, բայց արդեն հասցրել է ազատվել նախկին մարզպետի երկու օգնականներից և նրանց տեղը նշանակել իր կուսակցական ընկերների որդիներին: Թե ինչով է պայմանավորված, որ, փաստորեն, մարզպետի խոսքն ու գործը միմյանց չեն համապատասխանում, փորձեցինք պարզել անձամբ ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանից, ով նկատեց. «Մախ՝ դա եղել է իմ նշանակումից մի քանի օր հետո, և այդ ազատումները եղել են ըստ օրենսդրության: Օրենսդրությունը սահմանում է, որ օգնականներն ու խորհրդականներն ազատված են համարվում, և ըստ այդմ էլ, ես որևէ մեկին աշխատանքից չեմ ազատել: Նախկին մարզպետը երկու օգնական ուներ և երկուսն էլ իրենց դիմումի համաձայն են ազատվել աշխատանքից, չնայած, որ իրավունք ունեի նաև ազատելու: Խնդիր չունեմ, բայց ես մի տեղ դեռ կարելի է ասել, բարեգոհի եմ գտնվել, ու իրենք են իրենց դիմումի համաձայն ազատվել: Հետո էլ՝ ես բոլորին «աչյոտ» տալու բան չունեմ, թե ում եմ նշանակում, ոնց, դա իմ գործն է: Էլի եմ ասում, ես «աչյոտ տալու» բան ոչ մեկին չունեմ»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր