14205 դիտում
15:10 30-03-2016
Նորք Մարաշի զինված խմբի հարձակման թիրախում 3 նախագահներն էին, ՍԴ-ն, ԱԺ-ն. Միքայել Համբարձումյան
2015 թվականի նոյեմբերի 27-ին [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/25/71251/]վնասազերծված [/url]զինված խմբի թիրախում 3 նախագահներն էին ու պետական կարևոր ինստիտուտները. Բաղրամյան 26` ՀՀ նախագահի նստավայրը, Սահմանադրական դատարանը, Ազգային ժողովը, Կառավարությունը և Հ1 հեռուստատեսությունը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց ԱԱԾ քննչական ծառայության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը` հավելելով, որ խմբի նպատակն էր՝ «բռնությամբ՝ զինված հեղաշրջում իրականացնելը»։
Հարցին, թե, ի վերջո, իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկությունները, որ խումբը նպատակ ուներ պայթեցնել Նախագահի ինքնաթիռը` Ֆրանսիա մեկնելիս, նա ասաց. «Ես դա չեմ կարող ժխտել, իրոք նման միտք շրջանառվել է խմբի կազմում և այդ առումով կատարվել են նույնիսկ որոշակի գործողություններ: Սակայն այդ առումով վերջնական ծրագիր, պայմանավորվածություն, գործողություններ Արթուր Վարդանյանի կողմից չեն ձեռնարկվել և դա ընդամենը եղել է քննարկման փուլում: Խոսքը գնում է դեկտեմբերի 1-ին Նախագահի ինքնաթիռի մեկնելիս նման գործողություն կատարելու հավանականության մասին և դա գտնվել է քննարկման փուլում»,-նկատեց Քննչական ծառայության ղեկավարը:
Քննչական խումբն ուսումնասիրել է Զվարթնոցի տարածքը և գտնում է, որ դա հնարավոր էր ֆիզիկապես իրականացնել, քանի որ ինքնաթիռները վայրէջքի ժամանակ շատ ցածր են թռչում:
Քննչական ծառայության ղեկավարը նշեց, որ հայտնի է խմբի ֆինանսավորողը, որը գործով մեղադրվում է:
Ըստ նրա` խումբը գործելու էր 2016-ի նոյեմբեր ամսին հաջորդող Ազգային ժողովի հաջորդ նստաշրջանի օրերի ընթացքում։ Հանցագործության նախապատրաստումը գտնվում էր ավարտական փուլում:
Հաղորդվեց նաև, որ խմբի անդամները տեղեկություններ են հավաքել քաղաքական գործունեությամբ զբաղվող 147 անձանց վերաբերյալ, այդ թվում՝ ԱԺ-ի բոլոր պատգամավորների, ըստ որում` հավաքագրել են կենսագրական տվյալներ, ընտանիքի անդամների տվյալները և առանձնացվել են բնակության վայրի տեղեկացման հասցեները: Տեղեկություններ են հավաքագրել Նախախորհրդարանի անդամների վերաբերյալ:
Պատասխանելով հարցին, թե որտեղի՞ց խմբի ֆինանսավորումը, Միքայել Համբարձումյանը նկատեց՝ «հայտնի է նաև խմբի ֆինանսավորողը»՝ նշելով, որ նա Հայաստանից է և այս պահին ազատության մեջ է։
Նախաքննության տրամադրության տակ է նամակ, որն ավարտական փուլից հետո պետք է ուղարկվեր ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպանատներին՝ համապատասխան ուղերձով, ինչպես նաև «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հրավիրվելիք ժողովին մասնակցելու կոչով:
Խումբը, ըստ քննչական պետի տեղակալի` ձևավորվել է 2015 թվականի մայիսին, իսկ ԱԱԾ-ի տեսադաշտում է հայտնվել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։
Ըստ Միքայել Համբարձումյանի` այս պահին մեղադրվում է 33 անձ, որից 25-ն այս պահին կալանավորված է, 8- ի համար խափանման այլ միջոց է ընտրվել։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
3205 դիտում
19:26 11-11-2016
Նորք-Մարաշի զինված խմբի քրգործի քննությունն ավարտվել է. ԱԱԾ
6811 դիտում
09:55 21-02-2017
Նորք-Մարաշի զինված խմբի գործով նոր ձերբակալություններ են սպասվում. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
751 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
775 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»