211652_close_icon
views-count3438 դիտում article-date 09:57 31-03-2016

Արագածոտնի մարզպետը նշանակումներ է անում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ այս տարվա մարտի սկզբին ՀՀ Արագածոտնի մարզպետի խորհրդական Սեդրակ Վարդանյանը ազատվել Է զբաղեցրած պաշտոնից։ Մարզպետի օգնականի պաշտոնից էլ ազատվել է Կարեն Տոնոյանը։ Նրանց աշխատանքից ազատել Է Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը։ Իսկ նորանշանակ մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, ի տարբերություն իր նախորդի, սկսել է նշանակումներ անել։ «Ժողովուրդ»–ը պարզեց, որ վերջինս օրեր առաջ իր օգնականի պաշտոնում նշանակել է Սարգիս Թադևոսյանին։ Նա 1994-2000 թթ.–ին աշխատել Է որպես Աշտարակի տարածքային հարկային պետական տեսչության պետ, 2000 թ-ից՝ Արագածոտնի մարզային տարածքային հարկային տեսչության Ապարանի բաժնի պետ»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր