10611 դիտում
22:13 31-03-2016
Երևանում բախվել են Մայր Աթոռի գործավարի Nissan-ն ու ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողի Ford-ը. փոխգնդապետը տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ` մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոոցում բախվել են Երևան քաղաքի Միրաքյան փողոցի բնակիչ, 27-ամյա Գրիգոր Թիլիքյանի վարած Nissan մակնիշի 34 DV 431 համարանիշի և Երևան քաղաքի Օհանովի փողոցի բնակիչ, 34-ամյա Արտակ Հարությունյանի վարած Ford մակնիշի 1991 YC 12 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի ուղևոր, 38-ամյա Եվգենի Կուզնեցովը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Հատկապես Կարևոր Գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով վարորդներից Գ. Թիլիքյանը աշխատում է Մայր Աթոռի միջեկեղեցական եկեղեցիական հարաբերությունների բաժնի գործավար, Ա. .Հարությունյանը ծառայում է ՀՀ–ում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի N զորամասում, իսկ վիրավոր Ե. Կուզնեցովը նույն զորամասում` որպես շինսպասարկման պետ, կոչումով փոխգնդապետ է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
1477 դիտում
15:20 14-11-2023
Սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի ունեցավ սահմանապահ ուղեկալի բացման արարողություն (տեսանյութ)