211652_close_icon
views-count3356 դիտում article-date 10:02 01-04-2016

Աֆրիկյան վայրի ցեղն ու հինգհազարամյա մշակույթ ունեցող ժողովուրդը. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ ընդդիմության առաջարկներին՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն ասել է, թե ընտրողների մատը թանաքոտելն, օրինակ, անհեթեթ և աֆրիկյան վայրի ցեղերին բնորոշ մեթոդ է։ «ՉԻ» ի դեպ՝ երբևէ լսե՞լ եք, որ աֆրիկյան որևէ վայրի ցեղում առաջնորդի ընտրությունները կեղծվեն։ Ճիշտ է, չեք լսել։ Այնտեղ առաջնորդի ընտրություններ պարզապես չեն լինում, ով ուժեղ է լինում նա էլ դառնում է առաջնորդ։ Այսինքն՝ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ։ Բայց Լևոն Մարտիրոսյանն, իհարկե, ամեն դեպքում իրավացի է, մատները թանաքոտելն աֆրիկյան վայրի ցեղերին է բնորոշ։ Իսկ ահա հինգհազարամյա մշակույթ ունեցող ժողովուրդին բնորոշ է, որ պաշտոնական տվյալներով՝ տասնյակ բնակավայրերում ավելի շատ ընտրողներ լինեն, քան առկա բնակչության թիվն է այդ նույն պաշտոնական տվյալներով։ Աֆրիկյան վայրի ցեղերի անդամներն էլ, ի դեպ, այնքան բարձր ինքնագիտակցություն չունեն, որ գնան ու սեփական նախաձեռնությամբ մի քանի տասնյակ մարդու փոխարեն քվեարկեն։ Ընդ որում՝ ինչպես Վինի Թուխի ընկեր բուն է ասում իշուկին նրա սեփական պոչը նվիրելիս, «безвозмездно»»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր