211652_close_icon
views-count1881 դիտում article-date 15:15 01-04-2016

Հագուստի խանութից գողություն կատարողին հայտնաբերեցին

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Վարդանանց փողոցի թիվ 5 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1996 թ. ծնված Աշոտ Ս.-ին: Ոստիկանության ծառայողերի ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվար ամսին Աշոտ Ս.-ն Տիգրան Մեծի պողոտայի թիվ 23/25 հասցեում գործող հագուստի խանութից գողություն է կատարել: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր