211652_close_icon
views-count6986 դիտում article-date 14:17 01-04-2016

Դորտմունդի «Բորուսիան» Մխիթարյանին ավելի լավ պայմաններ է առաջարկել

Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է կազմում պահպանել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որին ցանկանում են ձեռք բերել «Յուվենտուսն» ու «Արսենալը»: Գերմանական ակումբը 27-ամյա հայ ֆուտբոլիստին առաջարկել է ավելի բարձր աշխատավարձով երկարաձգել պայմանագիրը: Այս մասին Մխիթարյանի գործակալը` Մինո Ռայոլան, արդեն հայտնել է «Յուվենտուսին»: Նշենք, որ Մխիթարյանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2017-ի ամռանը: Այս մրցաշրջանում Մխիթարյանը Բունդելիսգայի 26 խաղւմ դարձել է 10 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր