211652_close_icon
views-count3841 դիտում article-date 17:39 02-04-2016

«Ֆորմուլա-1»-ի հանրահայտ ավտոարշավորդը փրկել է ծովում խեղդվող երեխային

«Ֆորմուլա-1»-ի «Մերսեդես» թիմի գերմանացի ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը փրկել է 5-ամյա երեխայի, որ Միջերկրական ծովում խեղդվելիս է եղել: Միջադեպը տեղի է ունեցել Մոնակոյում: Ռոսբերգը իր յոթամսյա երեխայի հետ զբոսնելիս է եղել և նկատել է, որ ծովում գտնվող երեխաներից մեկը առանձնացել է խմբից և կորել ալիքների մեջ: Առանց վարանելու, մարզիկը հագուստով նետվել է ջուրը, լողալով հասել երեխային և նրան ափ դուրս բերել: Ռոսբերգը հրաժարվում է մեկնաբանել տեղի ունեցածը, սակայն մարզիկի թիմի ղեկավարությունը հաստատել է միջադեպի փաստը: Նշենք, որ Ռոսբերգը «Ֆորմուլա»-1-ում փուլային 15 հաղթանակ է տարել և 42 անգամ կանգնել պատվանդանին: Այժմ նա գլխավորում է մրցաշարի անհատական հաշվարկը` հաղթելով Ավստրալիայի փուլում:

Նմանատիպ նյութեր