211652_close_icon
views-count3271 դիտում article-date 19:07 02-04-2016

Հեծանվաերթ՝ նվիրված Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական, այդ թվում ներառական կրթություն իրականացնող դպրոցները մասնակցել են Երևանում Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներին: Շառլ Ազնավուրի անվան հրապարակից մեկնարկած բարեգործական հեծանվաերթին, որը «Աուտիզմ ազգային հիմնադրամը» կազմակերպել էր Հայաստանի հեծանվային ֆեդերացիայի հետ համատեղ, մասնակցել են շուրջ 100 հեծանվորդներ: Երթն ավարտվել է Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի մոտ, ուր քաղաքապետարանի կողմից հիմնադրամին են փոխանցվել երեք անվասայլակներ: «Չորրորդ տարին անընդմեջ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներն իրենց մասնակցությունն են ունենում աուտիզմի իրազեկման միջոցառումներին: Հատկապես ներառական կրթություն իրականացնող դպրոցներում միմյանց հետ սովորող աշակերտների մեջ հոգատարություն և ջերմություն ձևավորելու հարցում այս միջոցառումները ևս իրենց կարևոր դերն ունեն: Մենք կարևորում ենք նաև համագործակցությունը «Աուտիզմ ազգային հիմնադրամի» և խնդրով զբաղվող կառույցների հետ, ինչն առավել արդյունավետ է դարձնում այս ուղղությամբ աշխատանքները», - ընդգծել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր