211652_close_icon
views-count14661 դիտում article-date 15:13 03-04-2016

Շարքային քաղաքացիները սատար են կանգնել սահմանին վիրավորված հերոսներին. Արյունաբանական կենտրոնում ասեղ գցելու տեղ չկար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսoր՝ ապրիլի 3-ին, վաղ առավոտից մեծ թվով քաղաքացիներ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում մասնակցեցին «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՎ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ» խորագրով արյունատվության ակցիային: Արյուն հանձնողները նախօրոք լրացնում են հարցաթերթիկ, անցնում բժշկական զննում, վերցնում են արյան նմուշ. եթե արյունը համապատասխանում է բոլոր չափանիշներին, ապա նոր դոնորը կարող է արյուն հանձնել: Չնայած մարդկանց հոծ բազմությանը, բժիշկները պատրաստակամ էին, և բոլորն աշխատում էին բարձր մակարդակով և կազմակերպված կերպով: Արյունաբանական կենտրոնի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը նշեց.«Արյունաբանական կենտրոնի արյան բանկը ունի բավարար պաշարներ, սակայն եթե մարդիկ դիմում են մեզ և ցանկանում են իրենց քաղաքացիական պարտքը կատարել և ցանկություն են հայտնում դառնալ արյան դոնոր, ապա մենք մարդկանց հետ չենք ուղարկում, և այդ արյունը պահեստավորում ենք: Արյունը կարող ենք պահեստավորել շուրջ երկուսից երեք տարի և այդ արյունը մենք օգտագործելու ենք նաև հիվանդների բուժօգնությունը կազմակերպելու համար: Այսօր առողջապահության նախարարության կողմից կատարվում է համակարգված աշխատանք արյան ծառայության ստորաբաժանումներում: Բոլոր ստորաբաժանումները ապահովված են անհրաժեշտ պարագաներով, և ունենք անհրաժեշտ քանակության արյան բաղադրամասեր, սակայն ազգաբնակչությունը դիմում է արյան բանկ և ցանկություն է հայտնում մասնակցելու և ինչ-որ ձևով աջակից լինելու տուժածներին»: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+

Նմանատիպ նյութեր