211652_close_icon
views-count10037 դիտում article-date 12:41 05-04-2016

Հաքերները կոտրել են Թուրքիայի մոտ 50 մլն քաղաքացիների անձնական տվյալները և հրապարակել դրանք

Ցանցահեններին հաջողվել է կոտրել և ազատ մուտք ապահովել դեպի Թուրքիայի մոտ 50 մլն քաղաքացիների անձնական տվյալների բազա, գրում է The Washington Times-ը: Թերթը նշում է, որ տվյալների այս արտահոսքը պատմության մեջ ամենախոշորներից է: Associated Press գործակալությունն էլ ստուգել է Թուրքիայի 10 քաղաքացիների տվյալները (անձնագրերի համարներ, հասցեներ, ծննդյան թվականներ և ծնողների անուններ), որոնցից կեղծ չեն եղել 8-ը: Նշվում են նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի անունները: Հաքերները գրառում են թողել, որում ասված է. Թուրքիայում աճող կրոնական ծայրահեղականությունը, գաղափարախոսությունը կհանգեցնեն տեխնիկական ենթակառուցվածքի փլուզման ու թուլացման»: Առայժմ թուրքական իշխանությունները պաշտոնական աևձագանք չեն տվել:

Նմանատիպ նյութեր