«Բարսելոնայի» նախագահ. Մենք թույլ չենք տա որևէ մեկին բանակցություններ վարել Նեյմարի հետ
«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն հայտարարել է, որ ակումբը կպահի հարձակվող Նեյմարին:
«Մենք ոչ մեկին թույլ չենք տա բանակցություններ վարել Նեյմարի հետ, եթե ինչ որ մեկը դա նույնիսկ շատ ցանկանա: Նա կշարունակի կարիերան «Բարսելոնայում»:
Նեյմարը ինքն է ցանկությու հայտնել հանդես գալ «Բարսելոնայում»: Վերջին շրջանում էլ «Սանթոսի» հետ վեճերը մարել են:
Նեյմարի հայրը օգնում է մեզ բրազիլական շուկայում գտնել հեռանկարային խաղացողներ գտնելու գործում: Նա տաղանդներ է փնտրում», ասել է Բարտոմեուն: