142361 դիտում
23:41 06-04-2016
Թալիշ է ժամանել Արցախի վարչապետը, իսկ գյուղը հիշեցնում է 1915 թվականը. ամեն ինչ ավերված էր՝ այստեղով թուրքն է անցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 1,5 ժամ է՝ Թալիշ գյուղ են ժամանել Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը, կառավարության անդամներ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այս պահին գյուղում են գտնվում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև քննչական գլխավոր վարչության մեծ թվով քննիչներ՝ քննչական վարչության պետ Իգոր Գրիգորյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արցախի ոստիկանության քննիչները մեկ առ մեկ արձանագրելու են ազերի դիվերսիոն խմբի ավերածությունները:
Ռմբակոծության հետևանքով ամբողջովին ավերակների է վերածվել գյուղի գրեթե 80 տոկոսը: Մանկապարտեզը, դպրոցը, հանդիսությունների սրահը, ամբողջ վերածվել են փլատակների և ամեն քայլափոխի հանդիպում ես այն իրեղեն զինատեսակներին, որոնք օգտագործել են ազերիները:
Տեղում Արցախի քննիչներին իրավական աջակցություն են ցուցաբերում Հայաստանից ժամանած մեծ թվով քննիչներ՝ Հայաստանի քննչական կոմիտեի պետի տեղակալ, քննչական ծառայության գեներալ-մայոր Վահագն Հարությունյանի գլխավորությամբ:
Ամեն քայլափոխի հանդիպում ես նաև սատկած խոշոր ու մանր եղջերավոր անասունների: Մի քանի ընտանիքներ էլ իրենց գույքը բեռնատարներով տեղափոխում են Թալիշից, քանի որ տներն ամբողջովին, ինչպես նշել էինք, փլատակների են վերածվել:
Գյուղի սկզբնամասում էլ հայտնաբերվեց նաև ազերի հրոսակների կողմից ապրիլի 4-ին ռմբակոծված այն հատվածը, որտեղ անօդաչուի հարվածից մահացել և վիրավորվել էին խաղաղ բնակիչներ, ովքեր Սյունիքի մարզից էին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 204+
204+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
68851 դիտում
14:27 07-04-2016
Մատաղիս. 2016, ապրիլի 2. այստեղով թուրքն է անցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
5885 դիտում
17:50 12-01-2024
Այստեղով ավինյանենք են անցել / Բնակելի շենքերի մերձակա պարտեզների ցանկապատն են ավիրել
Այս բաժնից
538 դիտում
19:24 15-01-2025
Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում. դեսպան Քվին
931 դիտում
19:11 15-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ
994 դիտում
18:45 15-01-2025
Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը