211652_close_icon
views-count2663 դիտում article-date 12:02 07-04-2016

Արցախը սկսել է վնասված ենթակառուցվածքների վնասի վերլուծությունը

Արցախի կառավարությունն արդեն սկսել է ենթակառուցվածքների ու շինությունների վնասի հաշվարկման ու վերլուծության աշխատանքները: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում մեկնաբանեց ԼՂ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Պետք է հաշվարկենք` ինչպիսի կորուստներ ենք ունեցել նյութական իմաստով, որովհետև պարզ է, որ դրանք շատ-շատ են Մարտակերտում, Մարտունիում, վնասված են հասարակական ու տնտեսական օբյեկտներ »,-ավելացրեց Դավիթ Բաբայանը: Այս պահի դրությամբ, սակայն, որևէ նախնական պատկեր առկա չէ:

Նմանատիպ նյութեր