211652_close_icon

Հողին հանձնվեց զոհված ազատամարտիկ, Սիսիանի ԵԿՄ անդամ, մայոր Էդուարդ Ալեքսանյանի դին

views-count12353 դիտում article-date 21:28 07-04-2016
Սիսիանի քաղաքային պանթեոնում այսօր հողին հանձնվեց նաեւ Մարտակերտի տարածքում անօդաչու թռչող սարքի գնդակոծությունից զոհված Սիսիանի ԵԿՄ անդամ, մայոր Էդուարդ Յուրիկի Ալեքսանյանի դին: Դամբանական խոսքում Վարոս Սիմոնյանը նշեց, որ իր 6 նահատակ ընկերների նման Էդուարդն էլ անսաց հայրենիքի կանչին եւ վեց տասնամյակը բոլորած ազնվական այրը մեկ վայրկյան անգամ չվարանեց վերստին միանալ հայրենիքի ազատագրման եւ պաշտպանության սուրբ գործին` քաջ գիտակցելով Մահ իմացյալի մշտաշեջ խորհուրդը: Ապա դիմելով նահատակի ընտանքի անդամներին, հարազատներին` հորդորեց սրբել արցունքները աչքերից եւ հայրենի հողին հպարտորեն հանձնել հայրենիքի նվիրյալ նահատակին, ով գնում է հավերժություն, գնում է միանալու ընդամենը երեկ մայր հողին հանձնված իրեն կանչող արծիվների երամին: Հուղարկավորության ժամանակ հնչեցվեց ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի ցավակցական խոսքը, որտեղ մասնավորաբար նշված էր. «Եռասերունդ երկրահապ կամավորների միության հանրապետության բոլոր երկրապահների 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում Էդուարդ Յուրիկի Ալեքսանյանի զոհվելու կապակցությամբ: Էդուարդ Ալեքսանյանը հայրենիքի նվիրյալ զավակն էր, երկրապահ, որ ողջ կյանքը նվիրեց ազգին, պետությանն ու անժամանակ զոհվեց մարտական առաջնագծում: Նրա հերոսական կյանքը օրինակ է սերունդների համար: Այսպիսի քաջերի օրինակով ենք մենք կրթում-դաստիարակում պատանի եւ երիտասարդ երկրապահներին: Խորին խոնարհումով եւ հարգանքով` գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյան»: Մանրամասներն` [url=http://vorotan.am/հողին-հանձնվեց-նաեվ-զոհված-ազատամարտ/]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր