211652_close_icon
views-count4795 դիտում article-date 18:38 08-04-2016

Այսքանից հետո զենք վաճառելն անբարոյականություն է. ՊՆ մամլո խոսնակ

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը անբարոյականություն է որակել Արցախում տեղի ունեցած վերջին բախումներից հետո Ադրբեջանին զենք վաճառելը: «Այսքանից հետո զենք վաճառելն անբարոյականություն է», – գրել է նա իր ֆեյսբուքյան էջում: Վերջինս այդ գրառումն ուղղել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի՝ Բաքվում արված հայտարարությանն այն մասին, որ Մոսկվան շարունակելու է Ադրբեջանին զենք վաճառելը:

Նմանատիպ նյութեր