211652_close_icon
views-count127264 դիտում article-date 22:45 08-04-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի 2-րդ Մարտունու պաշտպանական դիրքերից. հայ զինվորն ու կամավորականը խրոխտ կանգնած պաշտպանում են Արցախ աշխարհը

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արցախի պաշտպանական բանակի 2-րդ Մարտունու պաշտպանական դիրքերում ինչքան էլ արշալույսները խաղաղ լինեն, պոստերը պահող զինվորները, սպաները աչալուրջ հետևում են, որպեսզի հակառակորդը ոչ միայն գրոհ, այլ նաև դիվերսիոն գործողություն չկատարի: Ֆոտոլրագրողի հետ զրույցում դիրքերը պահող հերոս-արծիվ տղերքը, որոնց մեջ կան նաև նոր բանակ զորակոչված տղաներ, ասում էին. «Հանուն Արցախ աշխարհի սահմանների անառիկ պահելուն` չենք խնայի մեր կյանքը: Էլ ավելի ոգևորիչ է, երբ այս օրերին, երբ ադրբեջանական բանակը բորենիների նման գաղտագողի փորձեց ներխուժել մեր հողն Հայրենի, մեզ թև ու թիկունք լինելու համար ժամանել են նաև Երկրապահներ: Բանակի սպաներն էլ իրենց գիտելիքներով են ուսուցանում մեզ: Ուզում ենք ժողովրդին տեղեկացնել, որ Արցախի սահմանները անառիկ է և այնպես ենք պահում սահմանը, որ «օձն իր պորտով, ղուշն իր թևով» չկարողանա ներխուժել մեր երկիր: Մենք նաև մեր խորին շնորհակալությունն ու երախտիքն ենք հայտնում բոլորին, ովքեր այս օրերին սատար կանգնեցին առաջին գծում կանգնած զինվորին, արցախցուն` դիրքեր ուղարկելով մեծ քանակի սնունդ, կենցաղային իրեր, զինվորի համար առաջին անհրաժեշտ պարագաներ: Մենք մեր հսկողության տակ գտնվող սահմանից ժողովրդին դիմում ենք Մեծն Չարենցի հայտնի խոսքով. «Ով Հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է»: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ մեր դիրքերը թշնամու դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա են, սակայն կարող ենք վստահ լինել, որ մեր սահմանի պաշտպանությունը հուսալի ձեռքերում է: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 289+
289+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր