211652_close_icon
views-count5482 դիտում article-date 16:03 09-04-2016

Շառլ Ազնավուրը և Ֆրանսուա Օլանդը հանդիպել են. քննարկվել է ղարաբաղյան հակամարտությունը

Ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Ինչպես տեղեկանում ենք մեծն շանսոնյեի ֆեյսբուքյան [url=https://web.facebook.com/aznavourofficiel/?fref=ts]էջից[/url], հանդիպումը կայացել է երեկ՝ ապրիլի 8-ին: Շառլ Ազնավուրը և Ֆրանսուա Օլանդը քննարկել են Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունները, ներկայիս իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում և իրավիճակին առնչվող այլ հարցեր: Նշենք, որ լուսանկարը տեղադրվել է նաև Ֆրանսիայի նախագահի Instagram-ի [url=https://www.instagram.com/p/BD8WHyJx9V3/?taken-by=fhollande]էջում[/url]:

Նմանատիպ նյութեր