211652_close_icon
views-count1437 դիտում article-date 09:59 12-05-2015

Ֆրանսուա Օլանդը հանդիպել է Ֆիդել Կաստրոյին

Կուբայում պաշտոնական այցով գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրասնուա Օլանդն այցելել է երկրի նախկին առաջնորդ, 88-ամյա Ֆիդել Կաստրոյին, փոխանցում է BBC-ն: Հանդիպման ընթացքում Օլանդը կոչ է արել Միացյալ Նահանգների իշխանություններին չեղյալ հայտարարել տասնամյակներ շարունակ կիրառվող էմբարգոն, որը մեծապես վնասել է Կուբայի տնտեսությանը: Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ ֆրանսիական Total նավթագազային և Կուբայի պետական CubaPetroleo ընկերությունները համաձայնագիր են ստորագրել շելֆերում նավթի որոնման համատեղ աշխատանքներ իրականացնելու մասին:

Նմանատիպ նյութեր