Էթում ենք` պետք եղած դեպքում դրանց կաշիները քերթելու. Իսպանիայից եկած հայը ԵԿՄ վարչությունից կամավորականների նոր խմբի հետ մեկնեցին Արցախ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԵԿՄ վարչությունից կամավորականների նոր խումբ մեկնեց Արցախ:
Ինչպես նշում էին կամավորականները, գնում են, որ մեր երեխաները խաղաղ երկնքի տակ ապրեն:
Ինչպես իր խոսքում նշեց Իսպանիայից եկած կամավորականներից մեկը, հատուկ հայրենիքի պաշտպանության համար է Իսպանիայից վերադարձել եւ գնում է Արցախ` զինվորի կողքին կանգնելու, սահմանը պաշտպանելու եւ պետք եղած դեպքում` թշնամու կաշին քերթելու:
Կամավորականները իրենց հետ նաեւ ՀՀ քաղաքացիների կողմից հավաքված մեծաքանակ օգնություն են տանում Արցախ` զինվորներին փոխանցելու:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նրանց մաղթում է բարի վերադարձ: Մանրամասները ներկայացնում ենք տեսանյութում: