Ժիլբերտո Ռամիրեսը Արթուր Աբրահամին զրկեց չեմպիոնական տիտղոսից. տեսանյութ
Լաս-Վեգասում կայացավ WBO վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում մենամարտը` աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և մեքսիկացի Ժիլբերտո Ռամիրեսի միջև:
12 ռաունդ տևած մենամարտի արդյունքներով բոլոր երեք մրցավարներն էլ միաձայն որոշմամբ 120-108 հաշվով հաղթանակը շնորհեցին 24-ամյա Ռամիրեսին, որը այդ քաշային կարգում դարձավ առաջին մեքսիկացի չեմպիոնը:
Նշենք, որ սա 36-ամյա Արթուր Աբրահամի առաջին պարտությունն էր 2013թ. մարտից, որից հետո ութ անընդմեջ հաղթանակ էր տարել: