211652_close_icon

Մինչև կարիերայիս ավարտը մտադիր չեմ բաժանվել չեմպիոնական տիտղոսից. Արթուր Աբրահամ

views-count2309 դիտում article-date 19:10 29-09-2014
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, ով չեմպիոնական տիտղոսի պաշտպանության մենամարտում պարտության մատնեց բրիտանացի Պոլ Սիթմին, մտադիր է մինչև կարիերայի ավարտը պահպանել չեմպիոնի տիտղոսը: «Սմիթի հետ բարդ մրցավեճ ստացվեց: Նա շատ ամուր մարզիկ է: Ես ցանկանում էի նոկաուտի ենթարկել նրան, սակայն ոչինչ չստացվեց: Արդյունքում հաղթեցի մրավարների տված միավորների շնորհիվ: Այժմ անհամբերությամբ սպասում եմ հաջորդ մենամարտին: Չեմպիոնական մենամարտի համար պայքարելը հիանալի երևույթ է: Մինչև կարիերայիս ավարտը մտադիր չեմ բաժանվել չեմպիոնական գոտուց»,-Աբրահամի խոսքերը մեջբերում է Bild պարբերականը: Նշենք, որ Աբրահամը հաջորդ մենամարտը կանցկացնի Ռոբերտ Շտիգլից – Ֆելիքս Շտուրմ զույգի հաղթողի հետ, որը կկայանա այս տարվա նոյեմբերի 8-ին:

Նմանատիպ նյութեր