211652_close_icon
views-count2409 դիտում article-date 19:11 11-04-2016

«Մանչեսթեր Սիթին» Գյունդողանի համար 35 մլն եվրո է առաջարկում, «Բորուսիան» պահանջում է 45մլն

«Մանչեսթեր Սիթին» չի կարողանում Դորտմունդի «Բորուսիայի» հետ համաձայնության գալ կիսապաշտպան Իլկայ Գյուդողանի տեղափոխության հարցի շուրջ: Հիմնական տարաձայնությունը կապված է Գյունդողանի տրանսֆերային արժեքի հետ: «Մանչեսթեր Սիթին» Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանի համար պատրաստ է վճարել 35 մլն եվրո, մինչդեռ «Բորուսիան» պահանջում է 45 մլն: Նշենք, որ Գյուդողանի հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ և 2017-ին կարող է ազատ խաղացողի կարգավիճակ ստանալ: Ավելի վաղը հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստը արդեն համաձայնեցրել է «Սիթիի» հետ պայմանագիրը` տարեկան 6 մլն եվրո մաքուր աշխատավարձով:

Նմանատիպ նյութեր