Դորտմունդի «Բորուսիան» Գյունդողանի համար «Յուվենտուսից» 30 մլն եվրո է պահանջել
Տուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի ծառայություններով:
Տուրինյան ակումբի ներկայացուցիչները տրանսֆերային պատուհանի վերջին շաբաթվա ընթացքում կփորձեն ձեռք բերել Գյուդողանին, որին «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին արդեն մի քանի տարի ուշադրությամբ հետևում է:
Սակայն «Բորուսիան» իր խաղացողի համար պահանջում է նվազագույնը 30 մլն եվրո: Նշենք, որ Գյունդողանը դորտմունդյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2017 թվականը: