12146 դիտում
10:29 12-04-2016
Օպերացիաները ձախողվել են, բայց դա չի նշանակում, թե ադրբեջանցիներն անգրագետ էին. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԼՂՀ ԱԺ պատգամավոր, գեներալ Վիտալի Բալասանյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստաընկերությանը. որտեղ հետաքրքիր հայտարարություններ է արել։
«Մենք կարողացանք ժամանակին տալ պատասխան, մեր կրակը վարում էինք շատ ճիշտ, ընդհուպ մեկ սնարյադ հենց այնպես չենք կրակել, որովհետև ժամանակին մեր հրետանավորները և մնացած մասնագետները, չեք պատկերացնի, թե ինչքան աշխատանք են կատարել, ամեն մի մետրի տեղը գիտեն։ Այնպես չի, որ մենակ Ադրբեջանն ունի անօդաչու սարքեր, Ղարաբաղի պաշտպանության բանակն էլ ունի անօդաչու սարքեր, մենք դրանք էլ ենք ժամանակին թռցնում և մարդիկ կոորդինատները, ամեն ինչը տեսնում են»,- ասել է Արցախի հերոսը։
Վիտալի Բալասանյանը նաև նշել է. «Իրենք շատ գրագետ մարտ են վարել, և ռազմավարական, և մարտավարական իմաստով։ Օպերացիաները ձախողվել են, միանշանակ, բայց դա չի նշանակում, թե նրանք անգրագետ էին, համոզված եմ, որ շատ լուրջ պարապած էին։ Թույլ չեն, չի կարելի թերագնահատել Ադրբեջանին։ Մեր խնդիրը մեր շատ կարճ ժամանակահատվածում մոբիլիզացիան է, վերադասավորումը, մեր մոբիլ տեղաշարժը զբաղեցնելով մեր դիրքերը։
Հակառակորդը պատկերացրել է, թե հրթիռահրետակոծությունից հետո մենք չէինք կարողանալու մեր դիրքերը զբաղեցնել, որովհետև ռազմաճակատի ամբողջ երկայնքով բոլոր ճանապարհները գտնվում էին հրետակոծության տակ ընդհուպ երրորդ, չորրորդ ճանապարհները։ Այսինքն, այնպես չէ, որ անգրագետ մարտ են վարել սրանք, ընդհուպ այն ճանապարհները, որ մենք պետք է մոտենայինք, գրավեինք մեր դիրքերը, բոլորը եղել են այդ բանի տակ։
Նամանավանդ իրենց համար դա շատ հեշտ է եղել, որովհետև իրենք ունեն անօդաչու սարքեր, դրանց համար տարբերություն չկա, ցերեկը թռչել, թե գիշերը, այսինքն շատ հեշտ է օդից նայել և մարտը վարել, շատ գրագետ մարտ են վարել։ Հիմա հարց՝ ինչո՞ւ չեն կարողացել։ Դա պետք է հարցնենք փոքրիկ Ալիևին, Գլխավոր շտաբին, պաշտպանության նախարարին էս այն հրամանատարներին, որոնք այսօր ծառայում են Ադրբեջանի բանակում։ Ես համոզված եմ, որ շատ քիչ մարդիկ են գրագետ։ Զորքի ստորին օղակը միշտ գտնվում է ճնշված վիճակում։ Տեսնում ենք, թե դիրքերում ինչ է կատարվում՝ սոված, ծարավ, անտեր։ Մենք և օդից ենք տեսնում և դիրքերից դիրքեր»։
Գեներալը հաստատել է նաև, որ հայկական կողմից տեսել են, թե ինչպես են ադրբեջանցիները կրակում փախչող զինվորների վրա, նրանք չեն կարողանում նահանջել։ «Մենք տեսնում ենք, որ նրանց հետևը փակ է, մենք լսում ենք այդ կրակոցները և տեսնում ենք, որ նրանց հրետանին չի թողնում, որ հետ գնան»,- ասել է Վիտալի Բալասանյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2156 դիտում
18:26 31-10-2015
Կոտրել էր ավտոտնակի դուռը, գողություն կատարել, բայց փախչելիս ձախողվել էր և բռնվել. տեսանյութ
Այս բաժնից
1336 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1033 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»