211652_close_icon
views-count4421 դիտում article-date 22:30 12-04-2016

Հայաստան է ժամանել անվանի բալետմայստեր Բորիս Էյֆմանի ղեկավարած Սանկտ Պետերբուրգի բալետի պետական թատրոնը

Ս. թ. ապրիլի 11-14-ը Հայաստանում են անվանի ռուս բալետմայստեր, ՌԴ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափ­նեկիր, «Ոսկե դիմակ» և «Ոսկե սոֆիտ» մրցա նակների դափնեկիր Բորիս Էյֆմանը և նրա ղեկավարած Սանկտ Պետերբուրգի բալետի պե­տական ակա­դե­միական թատրոնը: Բորիս Էյֆմանը ավելի քան 40 ներկայացումների հեղինակ է, որոնցից են` «Չայկովսկի», «Աննա Կարենինա», «Ճայը», «Օնեգին», «Ռոդեն», «Ռեքվիեմ» և այլն: Թատերախումբը Հայաստանում հյուրախաղերով առաջին անգամ հանդես է եկել 2013 թվականի նոյեմբերին` «Մեղքից անդին» ներկայացումով: Ս. թ. ապրիլի 12-ին և 13-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա «Աննա Կարենինա» բալետային ներկայացումով: Ապրիլի 13-ին, ժամը 15:00-ին, Կոմիտաս թանգարան-ինստիտուտում կկայանա Բորիս Էյֆմանի թատ­րոնի մասին պատմող, Տատյանա Բոբորիկինայի «Էյֆմանի թատրոնը. խոսքի այլ տարածություն» գրքի շնորհանդեսը և հանդիպում մտա­վո­րա­կանների հետ: Անվանի բալետմայստերը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ինչպես նաև կհանդիպի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Բորիս Էյֆմանի հետ Հայաստան կժամանի Լուզինյանների տոհմի ներկայացուցիչ, բարերար Կոնստանտին Լուզինյան-Ռիժինաշվիլին, ով հիմնադրել է «Լուզինյան» բարեգործական հիմնադրամը: Նա Թբի­լիսիում տեղադրված Սերգեյ Փարաջանովի ար­ձանի նախագծի հեղինակն է: Կոնստանտին Լուզինյան-Ռիժինաշվիլին աջակցում է Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական թատ­րոնին, «Երաժշ­տա­կան օլիմպոս» նախագծին, Բորիս Էյֆմանի պարի ակադեմիային և Բորիս Էյֆմանի բալետի ակադե­միա­կան թատրոնին, Պ. Տրետյակովի անվան բարեգործական հիմնադրամին և «Ռուսական արվեստ» հրատարակչությանը:

Նմանատիպ նյութեր