211652_close_icon
views-count1906 դիտում article-date 09:29 13-04-2016

Գլուխ չխոնարհել հյուսիսային դաշնակիցների առաջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչև երեկ բոլորը կարծում էին, որ ՀՀ իշխանություններն իրենց մեջ համարձակություն կունենան գեթ մեկ անգամ Հայաստանի պատիվը պահել և գլուխ չխոնարհել հյուսիսային դաշնակիցների առաջ: Բանն այն է, որ երբ Ղազախստանի առաջարկով Երևանում նախատեսված ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Երևանից Մոսկվա տեղափոխվեց, գրեթե վստահություն կար, որ ՀՀ իշխանություններն առնվազն ձեռնպահ կմնան այդ միջոցառմանը ամենաբարձր մակարդակով մասնակցելուց: Ի վերջո, ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Երևանից տեղափոխվել էր Ադրբեջանին չնեղացնելու պաշտոնական պատճառաբանությամբ: Սակայն երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այնուամենայնիվ, մեկնել է Մոսկվա` ակամա ընդունելով Ադրբեջանին չնեղացնելու մասին հնչած մտահոգությունը: Մինչ այդ առավել իրատեսական էր համարվում այն տարբերակը, որ Մոսկվա կմեկնի ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Ի դեպ, նկատենք, որ այսօր լրանում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման երկու տարին: Ու թեև նրան ապրիլի 7-ին Դմիտրի Մեդվևդևը հրապարակավ հրավիրեց Մոսկվա, այնուամենայնիվ, թերևս միակ պաշտոնական այցն է, որը բացասաբար ընդունվեց երկրի ներսում` որպես անսկզբունքայնության դրսևորում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր