211652_close_icon
views-count4933 դիտում article-date 10:19 14-04-2016

Զոհված սպաների ընտանիքների համար կենսաթոշակի հստակ համակարգ է սահմանված. «Ժողովուրդ».

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմից հետո հանրային ուշադրության կենտրոնում հայտնվեց զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական ապահովության խնդիրը։ ՀՀ օրենսդրությամբ զոհված սպաների ընտանիքների համար կենսաթոշակի հստակ համակարգ է սահմանված։ Սակայն նույնը չի կարելի ասել նաև զոհված շարքային զինվորների ընտանիքների դեպքում։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ներկայացրել է զոհված շարքային զինվորների ընտանիքներին վճարվող կենսաթոշակների չափերը։ Պարզվում է՝ կենսաթոշակը վճարվում է միայն զոհված այն շարքային զինվորների ընտանիքներին, որոնք իրենց խնամքին ամուսին, երեխաներ կամ ծնողներ են ունեցել։ Այսինքն՝ զոհված զինվորի աշխատունակ ծնողներին կենսաթոշակ չի վճարվում։ Իսկ վճարվելու դեպքում էլ այդ գումարի չափը՝ ընտանիքի մեկ անդամի հաշվարկով կազմում Է 24 հազար դրամ։ Համաձայնեք՝ այս հարցը հրատապ լուծման կարիք Է զգում։ Օր առաջ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր