2115 դիտում
10:06 15-04-2016
Էկոնոմիկայի նախարարությունից վերցվել են արտաքին տնտեսական կապերին առնչվող գործառույթներն ու հանձնվել ԱԳՆ-ին. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀԺ-ի տեղեկություններով մի քանի ամիս առաջ Էկոնոմիկայի նախարարությունից վերցվել են արտաքին տնտեսական կապերին առնչվող կարևոր գործառույթներն ու հանձնվել ԱԳ նախարարությանը։
Հիշեցնենք, որ գրեթե նույն ժամանակ արտաքին տնտեսական կապերը համակարգող փոխարտգործնախարար նշանակվեց պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին Ռոբերտ Հարությունյանը, որը մինչ այդ ԵՏՄ տնտեսական հանձնաժողովում ՀՀ-ն ներկայացնող 3 նախարարներից էր։
Մեր տեղեկություններով, Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը դժգոհել է, թե այդպիսով նախարարության գործառույթներն ու նշանակությունը նվազել են: Մեզ հետ հեռախոսազրույցում Էկոնոմիկայի փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը հաստատեց, որ հիմա արտաքին տնտեսական կապերը պետք է համակարգի Ռոբերտ Հարությունյանը, բայց դա համարեց դրական փոփոխություն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1009 դիտում
23:40 20-06-2023
Տնօրեններին ժամանակ ենք տալու՝ իրենց գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար․ ԿԳՄՍ փոխնախարար
Այս բաժնից
2455 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2335 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»