211652_close_icon
views-count23669 դիտում article-date 11:26 15-04-2016

Ոստիկանություն է մեղայականով ներկայացել «Յուքում» ՍՊԸ-ի սարքատեղակայող ճարտարագետը և հայտնել, որ Toyota-ով վրաերթի է ենթարկել մի քաղաքացու

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ապրիլի 13-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և բացատրական աշխատանքների արդյունքում ապրիլի 13-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացեօլ Ջրվեժ Մայակ թաղամասի բնակիչ, 35-ամյա Արմեն Պետրոսյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ նույն օրը, ժամը 15:00-ի սահմաններում, Երևանում՝ Սայաթ Նովա պողոտայում, Արգենտինայի Հանրապետության դեսպանատան մոտ իր վարած Toyota մակնիշի 700 FF 17 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մի քաղաքացու: Կենտրոնի ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ վրաերթի ենթարկվածին հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ի վարորդ Ա. Պետրոսյանն աշխատում է «Յուքոմ» ՍՊԸ-ում՝ սարքատեղակայող ճարտարագետ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր