15678 դիտում
11:45 15-04-2016
Արտակարգ իրավիճակ Սյունիքի մարզում. Մեղրիում ժայռաբեկորների թափման հետևանքով ստրատեգիական ճանապարհը փակվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ ապրիլի 15-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում հսկայական ժայռաբեկորները թափվել են Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 360-րդ կմ հատվածի վրա՝ փակելով ստրատեգիական նշանակության ճանապարհը և այն դարձնելով միակողմանի երթևեկելի:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհի վրա ընկած ժայռաբեկորների ծավալը հասնում է մոտ 110 խմ-ի:
Այս պահին նշված վայրում ժայռաբեկորները հեռացնելու ուղղությամբ աշխատանքներ են կատարում Մեղրու Ճանշինի աշխատակիցները՝ Ճանշինի պետ Ազատ Գասպարյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված հատվածում դեռևս փլուզման վտանգ կա և անհրաժեշտ գործողություններ են կատարվում նաև այդ ուղղությամբ:
Աշխատանքներին հետևում է նաև Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, ում այդ մասին անընդհատ տեղեկություններ է հաղորդում «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը:
***
13:30
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ճանշինականների կատարած օպերատիվ աշխատանքների արդյունքում երթևեկությունը երկկողմանի բացվել է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+