Պերմյակովը հրաժարվեց ցուցմունք տալուց
Գյումրիում շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով դատավարությունը: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, դատավարությունը սկսվեց ուշացումով:
Այսօր նախատեսված էր, որ Վալերի Պերմյակովը ցուցմունքով հանդես կգա, սակայն նա հրաժարվեց:
Հարցին, թե ինչ-որ մեկը նրան սպառնացե՞լ է, ասաց՝ ո՛չ:
Այս դեպքում հրապարակվելու են քննության ընթացքում տրված նրա ցուցմունքները: