211652_close_icon
views-count1604 դիտում article-date 20:45 15-04-2016

Պաշտոնեական անփութություն կատարելու դեպքով հարուցվել է քրեական գործ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը հայտնել է, որ հիշյալ դատարանի դատավճռով 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Հովհաննես Ա.-ի մասով դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել պատիժը կրելուց խուսափող Հովհաննես Ա.-ի նկատմամբ հետախուզում հայտարարելու և դատավճռի կատարումն ապահովելու ուղղությամբ: Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր